«Թալիբան» շարժումը ոչնչացրել է Քաբուլում ԻՊ ահաբեկչական խմբավորման բջիջ: Իզվեստիայի համաձայն՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Թալիբանի կառավարության տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը:
«Անցյալ գիշեր Քաբուլի 17-րդ շրջանում Իսլամական Էմիրության մոջահեդների հատուկ ստորաբաժանումը գործողություն է իրականացրել ԻՊ գրոհայինների բջջի դեմ», – գրել է Մուջահիդը Twitter-ում:
Նրա խոսքով՝ «այդ վճռական ու հաջող գործողության» արդյունքում ԻՊ կազմակերպության կենտրոնն ամբողջությամբ ավերվել է, իսկ շարժման՝ այնտեղ գտնվող բոլոր անդամները ոչնչացվել են:




