Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ֆումիո Կիսիդուին խորհրդարանում ընտրել են որպես Ճապոնիայի նոր վարչապետ

Այսօր Ճապոնիայի խորհրդարանի առանցքային՝ ստորին պալատը ձայների մեծամասնությամբ ընտրեց Ճապոնիայի իշխող լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Ֆումիո Կիսիդային երկրի 100-րդ վարչապետի պաշտոնում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Քվեարկության արդյունքում Կիսիդան 458 ձայնից ստացել է 311-ը: Այս պահին խորհրդարանի վերին պալատում տեղի է ունենում Կիսիդայի թեկնածության քվեարկությունը, որտեղ պատգամավորների մեծամասնությունը նույնպես պատրաստվում է քվեարկել նրա օգտին․ լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության գլխավորած իշխող դաշինքը մեծամասնություն է խորհրդարանի երկու պալատներում:

Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կհայտարարվի վարչապետ Կիսիդայի կառավարության կազմը: