«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչը հայտարարել է Աֆղանստանում կառավարման նոր համակարգի ներդրման մասին, հաղորդում է Reuters-ը:
«Թալիբան շարժման իրավական, կրոնական և արտաքին քաղաքական փորձագետները մտադիր են առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ներկայացնել կառավարման նոր կառույց», ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ երկրի ղեկավարության այս կառույցը ժողովրդավարական չի լինի, բայց «կպաշտպանի յուրաքանչյուրի իրավունքները»: