Ռուսաստանը գերտերության կարգավիճակ ունենալու համար բավարար ռազմաբազաներ չունի, RT-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գրել է իր նոր գրքում:
Նրա կարծիքով, Ռուսաստանը «այլևս գերտերություն չէ»:
Նախկին նախագահի խոսքերով, Ռուսաստանի տնտեսությունը «շարունակել է զիջել Իտալիայի, Կանադայի և Բրազիլիայի տնտեսություններին, և գրեթե ամբողջությամբ կախված է եղել նավթի, գազի, օգտակար հանածոների ու զենքի արտահանումից»:
Օբաման, վկայակոչելով հետազոտական կազմակերպությունների տվյալները, պնդում է, որ Ռուսաստանում կա կոռուպցիայի բարձր մակարդակ, սոցիալական անհավասարություն և տղամարդ բնակչության կյանքի կարճ տևողություն:








