Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Էրդողան․ Պաշտպանական գերատեսչությունների համալիրը «վախ կներշնչի թշնամիներին և վստահություն՝ բարեկամներին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրել է պաշտպանական գերատեսչությունների ընդհանուր համալիրի կառուցման սկիզբը: Այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նախագիծը կոչվում է «Կիսալուսին և աստղ» (Ay Yildiz): Սպասվում է, որ Անկարայում համալիրի կառուցումը կավարտվի մինչև 2023 թվականը, երբ Թուրքիան կնշի Հանրապետության 100-ամյակը: Այնտեղ գտնվելու են Ազգային պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի շենքերը և զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարությունները:

Արարողության ժամանակ Էրդողանը նշել է, որ ապագա համալիրը «վախ կներշնչի թշնամիներին և վստահություն՝ բարեկամներին»: Թուրքիայի նախագահի խոսքով՝ «նախագծի շրջանակներում կստեղծվի կենտրոնացված պաշտպանական համակարգ»: Էրդողանը նշել է, որ «Կիսալուսնի և աստղի» տարածքը կկազմի 12,6 մլն քառակուսի մետր: