Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, գրում է Անադոլու գործակալությունը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրները` շեշտը դնելով Արևելյան Միջերկրածովքում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել իր իրավունքներն ու շահերը միշտ և ամենուր:
Իր հերթին, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը սոցցանցերում գրել է. «Մեր երկիրը հանդես է գալիս խաղաղության և տարաձայնությունների դիվանագիտական կարգավորման օգտին, բայց անհրաժեշտության դեպքում մի պահ անգամ չի հապաղի քայլեր ձեռնարկել ազգային շահերը պաշտպանելու համար: Դա լավ հայտնի է առաջին հերթին Հունաստանին և Ֆրանսիային»։