Համաշխարհային հանրությունը չպետք է մոռանա Երկրորդ համաշխարհային պատերազմից քաղած դասը: Ամեն գնով կարևոր է կանխել միջազգային մասշտաբով նոր արյունահեղությունը։ Այս մասին Ուկրաինայում մայիսի 8-ին նշվող Հիշատակման ու հաշտեցման օրվա առթիվ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա կոչ է արել «լրացնել դպրոցական միլիոնավոր պատմության գրքերը», վեպերն ու ֆիլմերը «մանտրայով` ապագայում պատերազմը կրկնելու անհնարինության մասին»:
Աշխարհը պետք է մեկընդմիշտ հայտարարի, որ 1939-1945 թվականներին տեղի է ունեցել վերջին համաշխարհային պատերազմը, ընդգծել է Զելենսկին: