Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Երկրի կլիմայի տաքացումը չի դադարել․ ՄԱԿ

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՄԱԿ-ի մասնագիտացված կառույց) հայտարարել է, որ այս գարնանը Եվրոպայում անսովոր ցուրտ եղանակը չի նշանակում, որ դադարել է Երկրի կլիմայի տաքացումը:

Նա հիշեցրել է, որ «մարդու կողմից արտադրված ածխաթթու գազը կլիմայի փոփոխության հիմնական շարժիչն է»:

Մթնոլորտում CO2-ի չափազանց երկար կյանքի շնորհիվ Երկրի բնակիչների ապագա սերունդները կլիմայի փոփոխությունը կզգան իրենց վրա: «Սա նշանակում է ավելի բարձր ջերմաստիճան, եղանակի առավել ծայրահեղ բնույթ, սառույցի հալում, ծովի մակարդակի բարձրացում և օվկիանոսներում ջերմաստիճանի բարձրացում», ընդգծել է կազմակերպության պաշտոնյան: