Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԵՄ-ն երկարաձգել է ԻՊ-ի և «Ալ-Ղաիդայի» դեմ պատժամիջոցները

ԵՄ խորհուրդը երկարաձգել է պատժամիջոցների ռեժիմը «Իսլամական պետություն» (ԻՊ) և «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև նրանց հետ կապված անձանց, կազմակերպությունների և ձեռնարկությունների դեմ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ ԵՄ երկրների քաղաքացիներին ու կազմակերպություններին արգելվում է այդ մարդկանց տրամադրել գումար և ցանկացած տնտեսական ռեսուրս:

Ինչպես նշել է ԵՄ խորհուրդը, գործող պատժամիջոցների ռեժիմը Բրյուսելին թույլ է տալիս նպատակային սահմանափակումներ սահմանել ահաբեկչական գործողություններ կատարողների կամ նրանց հրահրողների, ինչպես նաև ահաբեկիչներին աջակցողների նկատմամբ: