Եգիպտոսում հայտնաբերվել է մուկորմիկոզ սնկային հիվանդության յոթ դեպք («սև բորբոս»): Այս մասին հայտարարել է ռեկտոր Օսման Շաալյանը, որի հիվանդանոցային համալիրում բուժվում են պացիենտները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ Շաալյանի, վարակի բոլոր դեպքերը ախտորոշվել են Շարկիա նահանգում անցյալ հիվանդությունների ֆոնին թուլացած իմունիտետով բնակիչների մոտ՝ ներառյալ կորոնավիրուսիային հիվանդությունից հետո:
«Երեք վարակվածներ վիրահատվել են բորբոսով վնասված օրգանները հեռացնելու համար, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մնացածը կայուն են», ասել է ռեկտորը:
Սև բորբոսի սպորները հանդիպում են հողի, փոշու և օրգանական տարրալուծման արտադրանքներում: Բորբոսն առավել հաճախ մարդու մարմին է մտնում թոքերի արհեստական օդափոխության սարքերի միջոցով: