Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դադարեցրե՛ք այս անհեթեթ պատերազմը

23/01/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ նախագահը զգուշացրել է, որ եթե Ուկրաինայի հարցում շուտով համաձայնություն ձեռք չբերվի, ինքը մեծ մաքսատուրքեր և պատժամիջոցներ կսահմանի այն ամենի վրա, ինչը Ռուսաստանը և հակամարտությունում ներգրավված մյուս երկրները վաճառում են ԱՄՆ-ին։

Չորեքշաբթի օրը նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Վլադիմիր Պուտինին անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը՝ ասելով, որ եթե դա չրավի, ապա իրադրությունը «միայն ավելի կվատթարանա»։

«Ես չեմ ուզում վնասել Ռուսաստանին: Ես սիրում եմ ռուս ժողովրդին, և ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ…»,- գրել է Թրամփը Truth Social հարթակում։

«Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը մեզ օգնեց հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ գրեթե 60 միլիոն կյանքի գնով։ Այս ամենը հաշվի առնելով՝ ես պատրաստվում եմ Ռուսաստանին, որի տնտեսությունը փլուզվում է, և նախագահ Պուտինին՝ շատ մեծ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼ»,- ասել է Թրամփը։ – Հանգստացե՛ք և դադարեցրե՛ք այս անհեթեթ պատերազմը: Իրավիճակն ավելի կվատթարանա, եթե «գործարք» չկնքենք, այն էլ մոտակա ժամանակ»։

Հակառակ դեպքում, շարունակեց Թրամփը, նա խոստանում է բարձր տուրքեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչը Ռուսաստանը և հակամարտությունում ներգրավված մյուս երկրները վաճառում են ԱՄՆ-ին։

Նախագահը կոչ է արել դադարեցնել պատերազմը, որը երբեք չէր սկսվի, ըստ Թրամփի, եթե նա լիներ նախագահ:

«Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանապարհով, իսկ հեշտ ճանապարհը միշտ ավելի լավն է: Ժամանակն է «գործարք կնքելու»»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ այլևս չպետք է լինեն նոր զոհեր:

Սոցցանցերում գրառումն արվել է այն բանից հետո, երբ Թրամփը երեքշաբթի ասաց, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները «հավանական են», եթե Մոսկվան չսկսի բանակցություններ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար:

«Մենք խոսում ենք [Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր] Զելենսկու հետ։ Մենք շատ շուտով կխոսենք [Ռուսաստանի] նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և կտեսնենք, թե ինչպես է ամեն ինչ ընթանում։ Մենք ուշադիր հետևելու ենք դրան»,- երեքշաբթի ասաց նախագահը` պատասխանելով լրագրողների հարցերին:

«Ամերիկայի ձայն»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զախարովան դժվարանում է կանխատեսել Թրամփի վարչակազմի քաղաքականությունը

Հաջորդ գրառումը

Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ… Արտակ Բեգլարյան

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ… Արտակ Բեգլարյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական