Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բրիտանիայում 50-ից բարձր տարիքի մարդկանց կառաջարկվի կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստումը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները 50 տարեկանից բարձր քաղաքացիներին կառաջարկեն աշնանը կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստումը ստանալ, որպեսզի կանխեն մինչև Սուրբ Ծնունդ դեպքերի աճը: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է The Times-ը:

Ներկայումս պատվաստանյութի երկու հնարավոր տարբերակ է փորձարկվում Մեծ Բրիտանիայի գլխավոր սանիտարական պետ Քրիս Ուիթիի ղեկավարությամբ:

Առաջին տարբերակը ներառում է կորոնավիրուսի նոր շտամների դեմ պայքարելու համար հատուկ փոփոխված պատվաստանյութերի օգտագործումը:

Այլընտրանքային տարբերակ կարող է լինել երկրում արդեն հաստատված երեք պատրաստուկներից մեկով պատվաստումը՝ Pfizer, AstraZeneca կամ Moderna: