Բժիշկը պատմեց, թե ինչու են տղամարդիկ ավելի հաճախ դառնում կորոնավիրուսի զոհ

Ռուսաստանի շարունակական մասնագիտական կրթության բժշկական ակադեմիայի վիրուսաբանության ամբիոնի վարիչ Ելենա Մալիննիկովան Россия 24 հեռուստաալիքի եթերում տեղեկացրել է, որ տղամարդկանց սեռական հորմոնը որոշակիորեն արագացնում է վարակի տարածումը օրգանիզմում:
«Ամբողջ աշխարհում նկատվել է, որ տղամարդկանց մոտ, ցավոք, հիվանդությունը մեկուկես անգամ ավելի ավելի հաճախ է մահացու ելք ունենում, քան կանանց մոտ: Հենց տեստոստերոնն է վիրուսը ուղղորդում՝ ներթափանցելու բջիջների մեջ», ասել է ինֆեկցիոնիստը։
