Բելառուսում զինվորականները հայտնաբերել են ցուցարանների գաղնտարաններ՝ այնպիսի միջոցներով, որոնք չեն կիրառվում խաղաղ ցույցերի դեպքում: Այդ մասին հայտարարել է հանրապետության ՊՆ գաղափարախոսական աշխատանքի վարչության պետ Լեոնիդ Կասինսկին, հաղորդում է РБК-ն։
Նրա խոսքերով՝ վերջին շաբաթների ընթացքում, անվտանգության առաջադրանքներ կատարելիս, զինվորականները գտել են բազմաթիվ նման գաղտնարաններ: Այնտեղ եղել են սրածայր ձողեր, բնակելի շենքերի տանիքներին՝ անվադողեր, քարերով պարկեր և դյուրավառ հեղուկներ:
«Հետո ինչ-որ մեկը ասում է, թե ամեն ինչ խաղաղ բողոքների համար էր», ասել է Կասինսկին:








