Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Բաքվում վերամբարձ կռունկն ընկել է շենքի և մեքենաների վրա

Բաքվի կենտրոնում վերամբարձ կռունկի մի մասն ընկել է բնակելի շենքի, իսկ մյուս մասը՝ կայանված մեքենաների վրա, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի մայրաքաղաքի տրանսպորտային գործակալությանը:

Տեղի Առողջապահության նախարարության տվյալներով՝ միջադեպի արդյունքում մեկ մարդ մահացել է: Վեց-յոթ մեքենա վնասվել է: