ԱՄՆ-ը կարող է այլ միջոցներ ձեռնարկել, եթե դիվանագիտական մոտեցումը չգործի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին Իրանի վերադառնալու ճանապարհով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ, հայտնում է Reuters-ը:
Իր հերթին, Բենեթը համաձայնել է, որ կան այլ տարբերակներ, եթե Թեհրանի նկատմամբ դիվանագիտությունը չաշխատի: Վարչապետն ընդգծել է ուրանի հարստացման նպատակով Իրանի կողմից ցենտրիֆուգների օգտագործումը դադարեցնելու անհրաժեշտությունը:











