ԱՄՆ չափահաս բնակչության ավելի քան 60%-ը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 12 նահանգներում այդ ցուցանիշը հասնում է 70%-ի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Սպիտակ տանը:
«Մայիսի 4-ին ես դիմեցի ամերիկացիներին, որպեսզի մեծահասակների 70%-ը պատվաստանյութի առնվազն առաջին չափաբաժինը ստանա մինչև հուլիսի 4-ը (մինչև ԱՄՆ Անկախության օրը): Մինչ օրս 12 նահանգ արդեն հասել է այդ կարևոր կետին։ Մենք ակնկալում ենք, որ այս շաբաթ ավելի շատ նահանգներ կհասնեն այդ մակարդակին: Ամբողջ երկրում մեծահասակների 63%-ը ստացել է առաջին չափաբաժինը», ասել է նա։