Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բայդենը հայտնել է նոր ռազմական գործընկերության ստեղծման նպատակը

Ավստրալիա-Միացյալ Թագավորություն-ԱՄՆ պաշտպանական եռակողմ գործընկերությունը կոչված է ապահովելու, որ դրա անդամները արձագանքի գերժամանակակից միջոցներ ունենան արագ զարգացող սպառնալիքներին, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Այս նախաձեռնությունը ․․․ կհամախմբի մեր նավաստիներին, գիտնականներին, արդյունաբերությանը` պահպանելու և ընդլայնելու մեր գերազանցությունը», – ասել է Բայդենը նախաձեռնության շնորհանդեսին:

Բայդենի խոսքով, մասնակիցները մտադիր են համագործակցել կիբեռանվտանգություն, արհեստական ​​բանականություն, քվանտային տեխնոլոգիաների և ստորջրյա տարածության զարգացման ոլորտներում:

Գործընկերության առաջին նախագիծը լինելու է Ավստրալիայի ռազմածովային ուժերի զինումը սովորական սպառազինությամբ միջուկային սուզանավերով, հայտնում է ՌԻԱ գործակալությունը: