«Զելենսկին չի կարողանա մասնակցել G20-ի գագաթնաժողովին, քանի որ նա զբաղված է լինելու Ուկրաինայի ներքին գործերով»։ Այս մասին հայտնում է DetikBali-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի ծովային և ներդրումների հարցերով նախարար-համակարգող Լուհութ Բինսար Փանջայտանին։
Հիշեցնենք, որ G20 գագաթնաժողովը տեղի է ունենալու Բալիում։
Փանջայտանին նաև հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի գագաթնաժողովին։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, որ Բալիում քիչ են զրահապատ լիմուզինները։ G-20-ի մասնակից երկրների ղեկավարներին խորհուրդ է տրվել իրենց հետ բերել իրենց զրահամեքենաները։ Բալիի կառավարության զրահապատ մեքենաները կուղղվեն նրանց, ովքեր առաջինն են դիմել դրանց համար։