Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բալիից հաստատեցին. Զելենսկին չի մասնակցի G-20-ին

«Զելենսկին չի կարողանա մասնակցել G20-ի գագաթնաժողովին, քանի որ նա զբաղված է լինելու Ուկրաինայի ներքին գործերով»։ Այս մասին հայտնում է DetikBali-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի ծովային և ներդրումների հարցերով նախարար-համակարգող Լուհութ Բինսար Փանջայտանին։

Հիշեցնենք, որ G20 գագաթնաժողովը տեղի է ունենալու Բալիում։

Փանջայտանին նաև հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի գագաթնաժողովին։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, որ Բալիում քիչ են զրահապատ լիմուզինները։ G-20-ի մասնակից երկրների ղեկավարներին խորհուրդ է տրվել իրենց հետ բերել իրենց զրահամեքենաները։ Բալիի կառավարության զրահապատ մեքենաները կուղղվեն նրանց, ովքեր առաջինն են դիմել դրանց համար։