Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն ՌԴ-ին տեղեկացրել է, որ չի վերադառնա Բաց երկնքի մասին պայմանագրին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն չի վերադառնա Բաց երկնքի մասին պայմանագրին: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ զրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ վերադառնալ համաձայնագրին: Գործակալության տվյալներով՝ ամերիկյան կողմը համապատասխան որոշումը կայացրել է պայմանագրի իր մասնակցության վերականգնման իրագործելիության գնահատման արդյունքում։

Պայմանագրին ԱՄՆ-ի մասնակցությունը դադարեցվել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից 2020 թ․ նոյեմբերին: