ԱՄՆ-ն նախատեսում է շուտով հայտարարել Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների մասին․ WSJ

ԱՄՆ-ն մտադիր է դեկտեմբերի 11-ին հայտարարել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին՝ Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հետ կապված:
Նոր պատժամիջոցների մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել պատժամիջոցների հնարավոր կիրառումը:
