Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ը մտադիր չէ շտապել թալիբների իշխանության ճանաչման հարցում

ԱՄՆ իշխանությունները չեն շտապում որոշում կայացնել Աֆղանստանում արմատական ​​թալիբների իշխանությունը ճանաչելու հնարավորության վերաբերյալ: Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Ճանաչելու հետ կապված շտապողականություն չկա: Դա իսկապես կախված կլինի նրանից, թե ինչ քայլեր կձեռնարկեն թալիբները: Աշխարհը հետևելու է դրան», – նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: