Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տվել H10N3 թռչնագրիպի հատուկ ստուգումներ իրականանցնել երկրների միջև սահմաններին։ Կազմակերպությունը նաև խորհուրդ չի տվել սահմանափակումներ մտցնել առևտրի կամ ճանապարհորդության վրա`կապված Չինաստանում այդ վիրուսով աշխարհում մարդու վարակման առաջին դեպքի հայտնաբերման հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՀԿ Ժնևի շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յաշարևիչը:











