Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվածների թիվը օգոստոսի 7-ին Երեւանի ժամանակով 09:00-ի դրությամբ հասել Է 19 մլն 89 հազար 364-ի՝ մեկ օրում ավելանալով 336 հազար 447-ով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը: Օգոստոսի 6-ին Երեւանի ժամանակով 09:00-ի դրությամբ հայտնաբերված հիվանդացածների թիվը կազմել Է 272 917: Վիրուսի հետ կապված հիվանդության զոհերի թիվն աշխարհում կազմել Է 714 744՝ օգոստոսի 6-ի առավոտվա դրությամբ արձանագրված 706 761-ի դիմաց: Համավարակի սկզբից ի վեր ավելի քան 1 միլիոն վարակվածներ գրանցվել են ԱՄՆ-ում, Բրազիլիայում եւ Հնդկաստանում:
Միացյալ Նահանգներում միագումար հայտնաբերվել Է 4 մլն 883 հազար 582 հիվանդացած (մեկ օրվա աճը՝ 59 692), մահացել Է 160 104 (աճը՝ 1855), բուժվել Է գրեթե 1,6 մլն մարդ: Բրազիլիայում վարակվածների թիվը հասել Է 2 մլն 912 հազար 212-ի (աճը՝ 53 139), մահացել Է 98 493 (աճը՝ 1237-ով), բուժվել՝ 2,23 մլն մարդ: Հիվանդների քանակով երրորդ տեղում մնում Է Հնդկաստանը: Մեկ օրում վարակվածներից թիվն այնտեղ աճել Է ավելի քան 60 հազարով եւ հասել 2 մլն 27 հազար 74-ի, մահացածների թիվը մեկ օրում ավելացել Է 886-ով՝ մինչեւ 41 485, ապաքինվել Է ավելի քան 1,37 մլն մարդ: Մահացածների թվով երրորդ տեղում Մեքսիկան Է, որտեղ համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսի զոհ Է դարձել 50 517 մարդ, օրական աճը կազմել Է 819, վարակվել Է գրեթե 462 690, ապաքինվել Է ավելի քան 365 հազար մարդ: Worldometer-ի տեղեկատվության համաձայն, մահացության գործակիցը մոլորակի 1 մլն բնակչի հաշվով կազմել Է 92,1: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչության հաշով մահացել Է 492 մարդ, Բրազիլիայում՝ 464, Հնդկաստանում՝ 30, Մեքսիկայում՝ 391, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: