Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօրվա 15 տոկոսը համաճարակի նվերն է մեզ, ոչ թե ակտիվ աշխատանքով վաստակած ձեռքբերում

07/08/2020
- Նորություններ, Տեղական

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ վերլուծել է աողջապահական համակարգում պատկան մարմինների քայլերն  ու աշխատաոճը:

Նա վերլուծությունը վերնագրել է՝ «ՄԵՆՔ ՊԱՍԻՎ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՐԴԻԿ ԻՐԵՆՔ ԴԻՄԵՆ».  Ն․ՓԱՇԻՆՅԱՆ

Բժիշկը գրել է.

Այսօր ամենաբարձր մակարդակի վրա ստացանք ապացաույց այն բանի՝ ինչի մասին խոսում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում․ Առողջապահության նախարարոթյունը պասիվ դիրքում է եղել, համաճարակի դեմ պայքարում նախաձեռնող չի եղել, այսինքն՝ նախարարությունը իր տեղում չի եղել և ձախողել է համաճարակի դեմ պայքարը։

Վարչապետն ասում է, որ այս պահին «դեպքերի հայտնաբերելիությունը լավացել է, բարձրացել է, որովհետև եթե նախկինում մեր նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում են 15 տոկոս, պլյուս-մինուս 1-2 տոկոս, ինչը նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք։» Ցավոք դա այդպես չէ, և կրկին անհասկանալի է վարչապետը ինքնուրու՞յն է վերլուծում համաճարակը, թե ինչ որ մեկի կողմից պատկերը ներկայացնում է այնպես, իչպես ձեռնատու է։ Հայտնաբերելիությունը չի աճել, չի բարելավվել, քանի որ էականորեն չի փոխվել թեստավորման ռազմավարությունը, և 30%-ից իջել է 15% միայն համաճարակի զարգացման տեմպի թուլացման պատճառով, այնինչ մենք պարտավոր էինք այնքան ավելացնել թեստավորումը կոնտակտավորների թեստավորման հաշվին, որ այն ժամանակ, երբ օրը 600 դեպք ունեինք դա կազմեր թեստերի 15%-ը։ Այլ կերպ ասած՝ ԱՅՍՕՐՎԱ 15%-ը ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՆՎԵՐՆ Է ՄԵԶ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ։

Նախարարը ասում է, որ «նախկինում ունեինք ցուցում, որ 38․5 ջերմությամբ քաղաքացիներին էինք միայն հետազոտում, հետո իջեցրեցինք դա 37․5-ի, որը փաստացի ցանկացած ջերմությունն է, միևնույն է, դիմողները քիչ են։ Բայց որպեսզի մենք բաց չթողնենք որևէ թաքնված դեպք, մենք որդեգրել ենք այդ երկրորդ մոտեցումը, ինչն իր արդյունքները, վստահ եմ, կտա։» Խոսքը կոնտակտավորների և առավել խոցելի խմբերի ակտիվ թեստավորման մասին է։ Փաստորեն խոստովանում եք, որ ձեր ընտրված ռազմավարությունը թույլ էր տալիս բաց թողնել վարակման բազմաթիվ դեպքեր, որոնք անխուսափելիորեն իրենց մեծ ներգործությունն են թողել համաճարակի զարգացման վրա։

Նախարարը ասում է, որ պետք է պրոակտիվ դիրք գրավել։

Հարց՝ ՆՈ՞Ր ԵՔ ԻՄԱՑԵԼ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ։

Բոլոր ուղեցույցներում, ԱՀԿ-ի ռազմավարական առաջարկություններում (էլ չեմ ասում տեղական մասնագետների ճիչերի մասին), առաջին տողով գնում էր այդ ակտիվ աշխատանքի առաջնահերթության անհրաժեշտության կոչը։ ՀԻՆԳ ԱՄԻՍ անցել է, նո՞ր եք արթնանում պարոն նախարար, երբ համաճարակը գրավել է բոլոր հնարավոր բաստիոնները։
Դուք հասկանու՞մ եք, որ ժամանակին հետևելով միջազգային առաջարկներին և բժշկագիտության ողջամտության սկզբունքներին կարող էիք երկրում շատ ավելի քիչ մահ ունենալ։

Հուսով եմ հասկացել եք, որ միայն դիմակի հույսին մնալով աշունը խայտառակ պարտություն ենք կրելու համաճարակից, զարգացրեք թեստավորումը, զարգացրեք կոնտակտավորների վերահսկումը, զբաղվեք ի վերջո համաճարակաբանական հսկողությամբ։

Նախորդ գրառումը

СOVID-19-ով վարակվածներից թիվն աշխարհում գերազանցել Է 19 միլիոնը

Հաջորդ գրառումը

«Աշխարհը երբեք չպետք է կրկնի Հիրոսիման»․ Էրդողան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026
Նորություններ

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026
Նորություններ

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026
Նորություններ

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026
Հաջորդ գրառումը

«Աշխարհը երբեք չպետք է կրկնի Հիրոսիման»․ Էրդողան

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական