Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Հայաստանին աջակցող բանաձևը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը». News.am

30

Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Հայաստանին աջակցող բանաձեւը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»։

Հիշեցնենք, որ բանաձեւն ավելի վաղ ընդունել է Ֆրանսիայի Սենատը, իսկ նախօրեին՝ Ֆրանսիայի Ազգային ասամբլեան։

Ֆրանսիայի ԱԳՆ պաշոնական կայքում բանաձեւի հետ կապված իշխանության պաշտոնական դիրքրոշումն արտահայտող հաղորդագրություն է տեղադրվել, որում ասվում է․ «Այս տեքստը խորհրդարանական նախաձեռնություն է եւ չի արտացոլում Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը։ Այն ընդունվել է անկախ՝ համապատասխան իշխանության բաշխման սկզբունքին։ Կառավարության դիրքորոշումը հայտնի է, այն արտացոլված է նախարարի՝  նոյեմբերի 29-ի հայտարարության մեջ, որում, մասնավորապես, ասվում է, որ «Ֆրանսիան շարունակում է խրախուսել երկրներին՝ առաջ գնալու բանակցություններում եւ հասնելու խաղաղության»։ Այս համատեքստում Հանրապետության նանխագահն աջակցել է Պրահայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը, որը հանգեցրել է ՀՀ տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման»։

Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ սխալ կա։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն, հավանաբար, տեղյակ չէ, որ Պրահայում հանդիպմանը մասնակցել է ՀՀ վարչապետը, այլ ոչ թե նախագահը (les Présidents arménien et azerbaïdjanais)։ Նման «մանրուքների» նկատմամբ անուշադրությունը առիթ է ստեղծում հեռուն գնացող եզրակացություններ անելու համար։