Ֆիլիպինների Հանրապետությունը բաց է Աֆղանստանից փախստականների և բոլոր նրանց համար, ովքեր դժվարության մեջ են և կարիք ունեն «ապահով ապաստանի», ասել է Մոսկվայում Ֆիլիպինների հարցերով ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Ֆերերը «ՌԻԱ» գործակալությանը տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն արդեն հանդես է եկել այդ մասին հայտարարությամբ:
«Մեր ուղերձը Ռուսաստանին և մնացած աշխարհին հետևյալն է. Ֆիլիպինները պատրաստ է ընդունել դժվարությունների մեջ հայտնված բոլոր մարդկանց: Մեր նախագահն արդեն նման հայտարարություն է արել», — ասել է Ֆերերը: