Կամչատկայում առևտրային բեռներ տեղափոխող Ան-2 ինքնաթիռն անհետացել է ռադարներից։
ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ազդանշան է ստացվել ինքնաթիռի վթարային վայրէջքի մասին։
Տարածաշրջանային որոնողափրկարարական բազայի փրկարարները թռել են Տիլիչիկի գյուղից՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:
Կործանված ինքնաթիռի օդաչուներին ողջ են գտել։
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ծարավից չմեռնելու համար օդաչուները երեք օր շարունակ վառելանյութ են այրել դույլով և ձյուն հալեցրել։