Կորոնավիրուսային վարակի նկատմամբ ձևավորվող իմունիտետը կարող է ավելի ուժեղ լինել, եթե պատվաստումից հետո օրգանիզմում ի հայտ է գալիս պատրաստուկի նկատմամբ ցանկացած արձագանք: Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ինֆեկցիոնիստ բժիշկ Նիկոլայ Մալիշևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի բնակչության 60-70%-ին հնարավոր կլինի պատվաստել տարվա երկրորդ կեսի սկզբին կամ ամռան վերջին: Դրանից հետո սահմանափակումների զգալի մասը կարող է վերացվել: