Առաջին և երկրորդ փուլերում կորոնավիրուսի դեմ տարբեր պատվաստանյութերի համատեղման դեպքում օրգանիզմում կարող է ձևավորվել ավելի կայուն իմունիտետ, քան նույն պատվաստանյութի կրկնակի ներարկման դեպքում: Այս կարծիքն է հայտնել ՌԴ Վեկտոր կենտրոնի վտանգավոր վարակների լաբորատորիայի նախկին վարիչ, վիրուսաբան Ալեքսանդր Չեպուրնովը, գրում է news.ru-ն:
«Տարբեր ներարկումների համադրության ազդեցությունը հաստատ չի հանգեցնի աղետալի հետևանքների: Ոչ մի կրիտիկական բանով չի ավարտվի: Երկգործոն պատվաստումը ցանկացած դեպքում կատարվում է իմունիտետն ուժեղացնելու նպատակով», ասել է նա: