Ստամբուլի զբոսաշրջային ամենահայտնի թաղամասերից մեկը համարվող Իսթիքլալ պողոտայում հուժկու պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերության կայքը։
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։
Պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, 53 մարդ վիրավորվել է։ Այս մասին Ինդոնեզիա ուղևորվելուց առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նախնական տվյալներով՝ Իսթիքլալի պայթյունի գործում առկա են ահաբեկչության նշաններ»,-ասել է նա