Մի քանի հրթիռ է պայթել Սիրիայի Դեր Զոր նահանգի հյուսիսում գտնվող ամերիկյան ռազմակայանում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հրթիռակոծության ենթարկվել է Էլ-Օմար նավթահանքի տարածքում գտնվող ամերիկացի զինվորականների ճամբարը: Ներկայումս ԱՄՆ զինված անձնակազմը «Ժողովրդավարական սիրիական ուժեր» կոալիցիայի քուրդ մարտիկների հետ միասին մաքրում է նավթային օբյեկտի հարակից տարածքը: