Այս տարվա սկզբից Ռուսաստանում տրանսպորտային միջոցներ վարող երեխաները դարձել են գրեթե 50 պատահարների մասնակից։ Ընդ որում, դրանց մոտ 70%-ը եղել է երիտասարդ վարորդների մեղքով: Այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության պետավտոտեսչության վիճակագրական նյութերում, որին ծանոթացել է ՏԱՍՍ-ը:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում 2021 թվականի սկզբից 49 պատահար է տեղի ունեցել մինչև 16 տարեկան վարորդների մասնակցությամբ։ Դրանցից 34-ը եղել է անչափահասների անփութության պատճառով: Նման ավտովթարների արդյունքում վեց մարդ է զոհվել, 43-ը՝ վիրավորվել: