Ռուսաստանի դեմ «արագ և ծանր» տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն. Բայդեն

23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ «արագ և ծանր» տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն՝ ի պատասխան Դոնբասում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացվող հանրաքվեների, փոխանցում է EADaily-ն:

Նա կրկնել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչի հանրաքվեների արդյունքները և կշարունակի աջակցել Ուկրաինային։

Նշենք, որ խոսքը վերաբերում է Դոնբասում, ինչպես նաև Խերսոնի մարզում և Զապորոժիե շրջանում Ռուսաստանի կազմ մտնելու հանրաքվեին, որը սկսվել է սեպտեմբերի 23-ից։