Ռուսաստանը գնահատում է իր անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին, բայց դրա համար ցանկացած գին չի վճարի: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկո՝ ելույթ ունենալով Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դրույքների անընդհատ բարձրացումը մեզ հետ հարաբերություններում պարտության տանող ուղի է, ի վերջո, դա կործանարար ազդեցություն կունենա հենց Եվրոպայի խորհրդի վրա», հավելել է Գրուշկոն։