Ռուսական զորքերը պաշտպանություն են ստացել հիպերձայնային հրթիռներից, գրում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ թերթի, Ռուսաստանում ավարտվել են С-300В4 զենիթահրթիռային համակարգի փորձարկումները: Փորձնական արձակման ժամանակ հաստատվել է, որ С-300В4-ը ունակ է հարվածել ոչ միայն ժամանակակից թիրախներին, այլև սպառազինության հեռանկարային տեսակներին: Մասնավորապես, խոսքը օպերատիվ-մարտավարական և հիպերձայնային զենքի մասին է:
Հիպերձայնային թիրախներ խոցելու ունակության մասին ԱՊՀ Համատեղ հակաօդային համակարգի ռազմաօդային ուժերի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Այտեչ Բիժևն ասում է, որ «հնարավոր հակառակորդը շանսեր չունի: Ինչ վերաբերում է հիպերձայնային զենքի մասին ամերիկյան հայտարարություններին, ապա ոչ ոք երբևէ չի տեսել այդ մշակումները գործողության մեջ»:
С-300В4-ի հնարավորությունները թույլ են տալիս ընդգրկել օդային հարվածների երկու-երեք անգամ ավելի տարածք, քան դասական С-300-ը: