Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 103-ի, ուրբաթ հաղորդում է Die Welt-ը: Ռայնլանդ-Պֆալց դաշնային հողում աղետի զոհերի թիվը հասել է 60-ի: Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում առնվազն 43 մարդ է զոհվել:
«Մտավախություն կա, որ ավելի շատ զոհեր կլինեն», ուրբաթ առավոտյան ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: