Տիեզերական հետազոտությունները, մասնավորապես Վեներայի ուսումնասիրությունը, գործնական նշանակություն ունեն մեր մոլորակի համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Երբեմն ասում են՝ ինչու՞ պետք է դա անենք, շատ հեռու է Վեներան, պարզ չէ, թե ինչ է: Բայց դա գործնական նշանակություն ունի մեր մոլորակի բնակիչների և Ռուսաստանի համար, գործնական նշանակություն ունի տիեզերքում տեղի ունեցող գործընթացների ուսումնասիրությունը: Եվ սա կապված է բազմաթիվ այլ կիրառական հետազոտությունների ու հնարավոր հայտնագործությունների հետ, որոնք կարող են օգտագործվել ընթացիկ աշխատանքում», ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: