Ռուսաստանը պարբերաբար բախվում է իրենից ինչ-որ բան պոկելու փորձերի հետ, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակ կազմկոմիտեի նիստում:
Ըստ նրա, ոմանք հրապարակավ համարձակվում են ասել, որ իբր Սիբիրի հարստությունները անարդարացիորեն պատկանում են միայն մեկ երկրի: Ինչպես նշել է Պուտինը, «տարօրինակ է լսել նման բաներ, հատկապես հրապարակավ, բայց դրանք երբեմն հնչում են»:
«Բոլորն ուզում են մեզ ինչ-որ տեղից կծել կամ մեզանից ինչ-որ բան պոկել: Բայց նրանք, ովքեր պատրաստվում են դա անել, պետք է իմանան, որ մենք բոլորի ատամները կթափենք, այնպես, որ նրանք չեն կարողանան կծել», ասել է Պուտինը:







