ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են ցանկացած պահի օգնության հասնել բժիշկներին, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մեր բանակը հերթական անգամ գործով ապացուցում է, որ դժվար պահերին պատրաստ է անմիջապես օգնության հասնել», ասել է Պուտինը: Նախագահը հայտնել է, որ 2020 թվականի ընթացքում բանակը կկառուցի կորոնավիրուսով հիվանդների բուժման 30 կենտրոն: