Պետք է ավելի լուրջ մոտենալ Աֆղանստանից արտագաղթի սպառնալիքներին․ Ներքին գործերի եվրահանձակատար

Ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յուհանսոնը կոչ է արել ավելի լուրջ մոտենալ անվտանգության սպառնալիքներին, որոնք կարող են ի հայտ գալ Աֆղանստանից արտագաղթի արդյունքում:

«Իմ գնահատմամբ, Աֆղանստանից եկող ահաբեկչական սպառնալիքի հետ կապված մտահոգության մակարդակը բավականաչափ բարձր չէ: Մենք, անշուշտ, պետք է բարձրացնենք դա», — Reuters-ը մեջբերում է նրա խոսքերը:

Եվրահանձնակատարը նաև կոչ է արել ԵՄ անդամ երկրներին ստուգել ու գրանցել Աֆղանստանից ժամանող բոլոր մարդկանց։