ԱՄՆ-ի վարչակազմը խստորեն դատապարտում է արմատական «Թալիբան» շարժման՝ Աֆղանստանում մահապատիժների ու անդամահատումների վերականգնման ծրագրերը որպես երկրում հանցագործությունների պատիժ: ՌԻԱ գործակալության հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Այդ տեսակի գործողությունը, որի մասին պնդում է Թալիբանը, մարդու իրավունքների կոպիտ խախտում է, և մենք հաստատակամ ենք նման խախտումների հեղինակներին պատասխանատվության ենթարկել», – ասել է Փրայսը ճեպազրույցի ժամանակ: