Չինաստանը տարբեր ոլորտներում իր օգնությունը կտրամադրի Սիրիային, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված շնորհավորական հեռագրում՝ կապված նախագահական ընտրություններում նրա հաղթանակի հետ:
«Չինաստանը վճռականորեն աջակցում է Սիրիային նրա պետական ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցերում, և ամեն հնարավոր օգնություն կտրամադրի Սիրիային կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, երկրի տնտեսության աշխուժացման և նրա ժողովրդի կյանքի բարելավմաբ համար», ասված է հեռագրում, որի տեքստը երեքշաբթի հրապարակել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: