«Վեկտոր» Վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի մասնագետները ուսումնասիրել են ջրում կորոնավիրուսի կենսունակությունը: Պարզվել է, որ վիրուսի մասնիկների մոտ 99.9%-ը 72 ժամվա ընթացքում է մահանում սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ, ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Роспотребнадзор-ի մամուլի ծառայությունից:
Ջուրը եռացնելն այն ամբողջովին ախտահանում է՝ ոչնչացնելով վիրուսը, իսկ քլորացված ջրի մեջ կորոնավիրուսը լիովին կորցնում է իր կենսունակությունը: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց կենսունակ վիրուսային մասնիկների քանակը զգալիորեն նվազում է, նշում է գերատեսչությունը: