Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշել է ավարտել ստուգիչ գործողությունները Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում, քանի որ բոլոր նպատակներն իրագործվել են:
«Ես գտնում եմ, որ անակնկալ ստուգման նպատակներն ամբողջությամբ իրագործվել են: Զորքերը ցույց տվեցին երկրի հուսալի պաշտպանությունն ապահովելու կարողություն», հինգշաբթի օրը Ղրիմում ասել է Շոյգուն Հարավային ռազմական օկրուգի և օդադեսանտային ուժերի զորքերի գործողությունների արդյունքների վերաբերյալ հանդիպման ժամանակ:
«Այս կապակցությամբ ես որոշում եմ կայացրել ավարտել ստուգման գործողությունները Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: