Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով ժամանել է Չինաստան՝ հետևելու «Սիբու/ փոխազդեցություն – 2021» ռուս-չինական ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլին: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»:
Այցի ընթացքում Շոյգուն կհանդիպի իր չինացի գործընկեր Վեյ Ֆենհեի հետ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության փոխանցմամբ, «առաջիկա բանակցությունների հիմնական թեմաները կլինեն երկկողմ ռազմական համագործակցության հարցերը՝ ներառյալ երկու երկրների զինված ուժերի գործնական փոխգործակցությունը»:
Ռուսաստանի և Չինաստանի զինվորականները ՉԺՀ-ի կենտրոնական մասում նախօրեին գործողություններ են սկսել «Սիբու/ փոխազդեցություն – 2021» ծրագրի շրջանակներում: Ռուսական կողմից համատեղ զոարվարժանքների համար ուղարկվել են մի քանի Սու-30ՍՄ բազմաթիրախ կործանիչներ:
Ակնկալվում է, որ ռուս-չինական զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 13-ը: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցի մոտ 13 հազար զինվորական, գրեթե 500 միավոր զենք ու տեխնիկա: