Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը գտնում է, որ ամերիկացիների հիասթափությունը ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմից միայն կաճի: Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով Հյուսիսային Ամերիկայի աշխատավորական միության հայտարարությունը։
Միությունը դժգոհություն է հայտնել Keystone XL գազատարի շինարարությունը չեղյալ հայտարարելու Բայդենի որոշման կապակցությամբ: Ըստ բանվորների, այս քայլի պատճառով հազարավոր մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը:
«Այս վարչակազմից հիասթափությունը միայն կաճի: Նա եկավ երկրի կեսի չարդարացված սպասումների ալիքի և մյուս կեսի անհամաձայնության պայմաններում: Պայթուցիկ խառնուրդ», – գրել է Պուշկովն իր Telegram-ալիքում: