Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երկուշաբթի մեղադրել է համաշխարհային լրատվամիջոցներին Արևելյան Երուսաղեմի իրադարձությունները աղավաղված կերպով լուսաբանելու մեջ, որտեղ անցյալ շաբաթվանից սկսած շարունակվում են անկարգություններն ու բախումները իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև:
«Այս իրադարձությունները [Երուսաղեմում] սխալ են ներկայացվում համաշխարհային լրատվամիջոցներում, ինչը մոլորության մեջ է գցում», ասել է Նաթանյահուն, որի հայտարարությունները տարածել է վարչապետի գրասենյակը: «Հիմա Երուսաղեմի հենց սրտում կա առճակատում: Դրանում ոչ մի նոր բան չկա, դա պայքար է անհանդուրժողականության և հանդուրժողականության, օրենքի և կարգուկանոնին հակասող բռնության միջև», ասել է Նաթանյահուն:







