Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դիմել է համաշխարհային հանրությանը ՝ խնդրելով թույլ չտալ Իրանում միջուկային զենք հայտնվի, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենի հետ հանդիպման ժամանակ:
Նաթանյահուն նաև «լուրջ սպառնալիք» է անվանել Իրանի միջուկային մարտագլխիկներ ունենալու հավանականությունը:
Նրա խոսքերով՝ իրանական կողմը կարող է միջուկային մարտագլխիկներն ուղղել դեպի Եվրոպա և ԱՄՆ: